Ամերիկացի նախարարին Գյուլենի հարցով կարող եմ հրավիրել Թուրքիա. երկրի արդարադատության նախարարYerkir.am-ը գրում է.

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել ԱՄՆ՝ Գյուլենի արտահանձնման հարցն անձամբ քննարկելու:

Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության՝ թուրք նախարարը նշել է, որ, բացի իր ամերիկացի գործընկերոջն այդ հարցով նամակ հղելուց, պահանջել է նաև հեռախոսազրույց:
 
«Եթե հարկ լինի, կարող եմ մեկնել ԱՄՆ՝ հարգելի նախարարի հետ այդ հարցը քննարկելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ անգամ կարող է ամերիկացի գործընկերոջը հրավիրել Թուրքիա և այդ հարցը քննարկել հենց այդ երկրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել