Tert.am-ը գրում  է.

Հայաստանի հանրության 36%-ը հետաքրքրված չէ առաջիկա խորհրդարանական ընտրություններով, 43%-ը հստակ որոշում ունի, թե ում կտան իր ձայնը, իսկ 24%-ը դեռ որոշում չունի. այսօր հրավիրված լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ամփոփելով սոցիոլոգիական նախնական հարցումներով ստացված տվյալները:

Սոցիոլոգը վերջնական ամփոփ տվյալներ կներկայացնի մարտի 20-ից հետո, և այդ ժամանակ էլ կասի, թե ըստ հարցումների՝ որ ուժերն ու դաշինքները որքան ձայն կստանան:

«Արդյունքում պայքարը գնալու է երկու մակարդակի վրա, վերին մակարդակում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են վիճարկելու առաջնությունը, թե ով կունենա առավելություն ԱԺ-ում: Այս դեպքում  ՀՀԿ-ն կփորձի պաշտպանել իր դիրքը, իսկ ԲՀԿ-ն պետք է իր կուսակցությունից փախուստի ենթարկված առնետներին հետ բերի և դրանց միջոցով համայնքի ձայնը ԲՀԿ-ին կհասնի: Այսինքն՝ նրա խնդիրն է 50+1 ձայն ստանալը»,-ասաց Ադիբեկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել