Image may contain: 2 peopleՈրտե՞ղ է ճիշտ ներկել մազերը՝ տա՞նը, թե՞ սրահում: Ինչու՞ գնալ գեղեցկության սրահ, եթե յուրաքանչյուր սուպերմարկետում կարելի է ձեռք բերել «կենցաղային» մազի ներկեր՝ հարմար ճաշակին և գրպանին: Փորձենք պատասխանել այս հարցին:
1 - Կենցաղային ներկը բազմակողմանի և պատրաստի լուծում է բոլոր տեսակի և տիպի մազերի համար՝ անկախ նրանից, թե ինչ վիճակում են գտնվում նրանք և ինչ որակական առանձնահատկություններ ունեն։ Նման պարագայում պրակտիկորեն անհնար է կանխատեսել նման ներկերի օգտագործման հետևանքը։ Որպես կանոն՝ կենցաղային ներկերի թողած հետևանքները հիասթափեցնող են լինում, որովհետև երբևէ դուք չեք ստանում ձեր ցանկացած գույնը, որը միշտ տարբերվում է ներկի տուփի վրա նշվածից։
Ի տարբերություն կեցաղայինի՝ մասնագիտական ներկերը անհատական լուծում են յուրաքանչյուր տիպի և որակի մազերի համար: Հմուտ մասնագետի խորհրդին հետևելով՝ ձեր վարսերը ստանում են ձեր նախընտրած գույնը։
2 - Բոլոր տիպի կենցաղային ներկերը պարունակում են շատ ագրեսիվ բաղադրիչներ և մետաղներ, որոնք թվացյալ երկարակեցություն են ապահովում ներկի համար, իրականում, սակայն, մեծ վնաս են հասցնում մազերին:
Մասնագիտական ներկերը հիմնականում զերծ են քիմիական զգալի բաղադրությունից։ Նրանք սահուն են փոխում մազի գույնը և անցումը սառը երանգներից տաքերին ու հակառակը, իրականացվում է առանց մազերին վնաս տալու՝ պահպանելով մազերի երկարակեցությունն ու որակը: Մասնագիտական ներկերի հետ խրախուսվում են նաև հատուկ շամպունների, բալզամների և դիմակների օգտագործումը, որոնք պահպանում են մազերի գույնն ու փայլը շատ երկար ժամանակ:
Կենցաղային ներկերի անգամ մուգ երանգներում ամոնիակն ու գերօքսիդը առնվազն 9-12% է կազմում: Նրանք վատ ազդեցություն են ունենում մազերի կուտիկուլայի վրա: Մազերը դառնում են փխրուն ու անկենդան։ Որպես կանոն՝ կենցաղային բոլոր ներկերի բաղադրությունը նույնն է՝ բացի քիմիայից՝ գրեթե ոչինչ։ Դա է շուկայում նրանց էժանության պատճառը։ Սակայն նրանց տված վնասը մազերին անհամեմատ շատ է:
Մասնագիտական ներկերի գրագետ օգտագործման դեպքում մազերին վնաս բացառապես կարելի է չտալ։ Այս ներկերի պարունակության մեջ հաճախ զգալի մաս են կազմում բնական յուղերը, որոնք բուժում են մազերը ներկելու պրոցեսի ընթացքում: Պրոֆեսիոնալ վարպետները այս ներկերի հետ հազվադեպ են բարձր օքսիդներ օգտագործում
Եթե կենցաղային ներկերը արտադրվում են մի տեսակով՝ հաշվի չառնելով կոնկրետ մազի առանձնահատկությունները, ապա մասնագիտական ներկի դեպքում վարպետն ինքն է ստեղծում այն ներկերի և հարակից նյութերի համադրության խառնուրդը, որն անհրաժեշտ է կոնկրետ մազերի համար: Վարսահարդարն այս գործընթացի ընթացքում և՛ նկարիչ է, և՛ քիմիկոս, և՛ ֆիզիկոս:
Կենցաղային ներկերի օգտագործումն ի վերջո հանգեցնում է մազաթափության, մազերի որակի կտրուկ անկման և այլ անցանկալի հետևանքների: Այդ ժամանակ դուք մի քանի անգամ ավելի շատ գումար պիտի վատնեք, որպեսզի բուժեք վնասված մազերը, քան եթե օգտվեիք մասնագիտական ներկերից: Ի դեպ՝ մասնագիտական ներկերի ոչ ճիշտ օգտագործումը չնայած չի վնասում մազերը, սակայն և չի հանգեցնում ցանկալի էֆեկտի։ Այդ իսկ պատճառով նախընտրելի է, որ մազերի ներկման պրոցեսը իրականացվի գեղեցկության սրահում և անպայման կոմպետենտ մասնագետի կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել