Ընթերցվածք` Բ Օր. 10.1-15, Հոբ 19.1-29, Ես. 45.1-13

Եսայու մարգարեության մեջ Կյուրոսին ուղղված խոսքը, թե «Ես քո անունով կանչեցի քեզ և ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, որ ես եմ Տեր Աստվածը, և չկա մեկ ուրիշը: Թող իմանան արևելքից ու արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա» (Ես. 45.4), շատ խոսուն է նաև ժամանակակիցներիս համար: 
Իրականում մենք շատ հաճախ ենք մեր կյանքում հաղորդակցվում, հանդիպում Աստծուն, սակայն ծանրացած մեղքերի բեռի ներքո, մեր հոգու կուրության պատճառով չենք կարողանում ճանաչել Նրան: 
Աստված կանչում է յուրաքանչյուրիս մեր անունով. մեկին` ուրախության պահին, մյուսին` տրտմության մեջ, մեկ ուրիշին` հերթական հաղթանակը տոնելիս, ոմանց էլ` պարտության և հուսահատության մեջ: Նա մշտապես տալիս է մեր անունը, սակայն, ցավոք, մենք չենք կարողանում ճանաչել Նրան ճշմարտապես, որովհետև փնտրում ենք Նրան երբեմն խորհրդավոր, երբեմն ծածուկ, իսկ հաճախ զորավոր թվացող երևույթների մեջ և բարձունքներում, մեզ համար այլ աստվածներ ենք արարում: Այնինչ, իրականում, Աստված անձնապես մեր և անկատարներիս միջև է, Իր կողմից կատարյալ և ներդաշնակ արարված աշխարհում և մարդու կողմից ապականված կյանքում: Ինչպես արքայությունը, Տիրոջ խոսքի համաձայն, չպիտի փնտրենք այլուր, քանզի մեր ներսում է, այնպես և Աստծուն այլուր չպիտի փնտրենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել