Tert.am-ը գրում է.

Արարատի մարզի Մասիս քաղաքում երեկ երեկոյան բախում է տեղի ունեցել հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի և մեկ այլ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև։ Վերջինս Արարատի մարզպետի Արամայիս Գրիգորյանի եղբայրն է։

Այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը, որի տեղեկություններով՝ վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը՝ նշելով, որ խորհրդարանական ընտրություններին պաշտպանելու են վերջինիս թեկնածությունը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ միջադեպ գրանցվել է Մասիսի բաժնում, հետաքննություն է իրականացվում։

Tert.am-ի հետ զրույցում Մուրադ Մուրադյանը չհերքեց, որ միջադեպ է տեղի ունեցել, բայց ասաց, որ մանրամասների չի տիրապետում, այդ ժամանակահատվածում Մասիսում չի եղել։

«Գնում եմ շտաբ՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ է եղել, բայց որ մյուս կողմը չափն անցել է, դա հաստատ է։ Թող ոստիկանությունը պարզի՝ վեճը հրահրողը ով է եղել , թող ներկայացնի պարագլուխների անունները»,-շեշտեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել