«Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել «Նոկիա» մակնիշի մի քանի հազար բջջային հեռախոսներ, որոնք, սակայն, ձևակերպվել են բոլորովին այլ ապրանքի անվան տակ և ըստ էության չեն մաքսազերծվել։ Հիմա այդ հեռախոսները վաճառքում են։

Մեր տեղեկություններով, հեռախոսների մեծագույն մասը ներկրվել է անցած տարվա առաջին կեսի ընթացքում և մաքսայինում ձևակերպվել է որպես եղունգների խնամքի պարագաներ։ Հետագայում փաստը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, սակայն շատ արագ կոծկվել է։ Խնդիրն այն, որ, մեր տեղեկություններով մեծածավալ այդ մաքսանենգությունը իրականացրել է իշխանության ամենաբարձր օղակներից հովանավորվող հայտնի օլիգարխներից մեկը։ Վերջինս լայնորեն ներկայացված է նաև բջջային հեռախոսների և դրանց աքսեսուարների հայաստանյան շուկայում։ Առանց մաքսազերծման թանկարժեք հեռախոսների՝ տվյալ դեպքում սմարթՖոնների ներկրումը զգալի վնաս է հասցրել շուկայում գործող այլ տնտեսվարողներին, սակայն վերջիններս, հաշվի առնելով մաքսանենգի ազդեցությունը խուսափում են այդ մասին բարձրաձայնել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել