«2016թ տարեսկզբին հայկական ֆուտբոլում սկանդալային բացահայտումներ եղան։ ՀՀ ԱԱԾ-ն պարզել Էր, որ «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչը «ծախել Էր» խաղը, ինչից հետո ձերբակալվել Էին ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը՝ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը։ Ըստ քրեական գործի՝ նրանք հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները՝ ստացել են հսկայական շահույթ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել Է, և 2017թ. այն ուղարկվել Է դատարան։ Բայց այս գործով ամենաուշագրավն այն Է, որ մեղադրյալներից մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը ճանաչվել Է անմեղսունակ, նրա մասով քրեական գործն առանձնացվել Է, և այս գործով անցնողների մեջ նա միակն Է, որ գտնվում Է կալանքի տակ։ Իսկ մյուս մեղադրյալները, որոնց քրեական գործը քննվում Է միասին, ստորագրությամբ ազատ են արձակվել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել