«Ինչպես հայտնի Է՝ Երևանի ավագանու ընտրությունները, որոնք ևս լինելու են համամասնական սկզբունքով, նշանակված են մայիսի 14-ին, իսկ առաջադրումների ժամկետը, ԿԸՀ որոշմամբ, սահմանված է մարտի 30-ից ապրիլի 9-ը։ ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցող ուժերից «Ժողովուրդ»–ը փորձեց հետաքրքրվել՝ արդյո՞ք մեկ ամիս հետո նրանք նույն դաշինքով մասնակցելու են նաև Երևանի ավագանու ընտրություններին։ Պարզվեց, որ ԱԺ ընտրություններին մասնակցող չորս դաշինքներից առայժմ միայն «Ելք»–ն Է որոշել, որ նույն կազմով՝ ՔՊ, ԼՀԿ և «Հանրապետություն» կուսակցություններով մասնակցելու են նաև այդ ընտրություններին, իսկ «Կոնգրես-ՀԺԿ», «Ծառուկյան» և «Օհանյան–Րաֆֆի-Օսկանյան» դաշինքներում այս հարցը դեռ չի քննարկվել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել