Image resultՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի խորթ եղբայրը՝ Կիմ Չեն Նամը, նախնական տվյալներով, սպանվել է գերթունավոր քիմիկատի օգնությամբ, որը հայտնի է որպես նյարդակաթվածային VX գործակալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մալայզիայի ոստիկանության հաղորդագրությանը։

Ոստիկանությունում հստակեցրել են, որ հետազոտության ընթացքում փորձագետները քսուք են վերցրել Նամի աչքերից։

Վերոնշյալ VX գործակալը քիմական զենք է, ՄԱԿ-ի դասակարգմամբ հանդիսանում է զանգվածային ոչնչացման զենք։

Կիմ Չեն Նամը սպանվել էր փետրվարի 13-ին, Կուալա-Լումպուրի օդանավակայանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել