Բոլորին հայտնի են խաղողի սերմերի յուղի բուժիչ հատկությունները:

Այն լավ է ազդում իմունային համակարգի վրա, ամրապնդում է և էլաստիկ դարձնում արյան անոթների պատերը, նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազմանը, կանխում է ուռուցքային հիվանդությունների առաջացումը:

Բայց չես պատկերացնում՝ որքան օգտակար են հենց խաղողի սերմերը:

Խաղողի սերմերի օգտակարությունը կապված է վիտամին Е-ի բարձր պարունակության, նաև կենսաբանորեն ակտիվ միացությունների հետ, ինչպիսիք են կալցիումը և կալիումը:

   

Ձեզ կներկայացնենք, թե ինչով են օգտակար խաղողի սերմերը, ինչպես դրանցից բուժիչ եփուկ պատրաստել, որը կօգնի ազատվել ավելորդ քաշից և լավացնել ներքին օրգանների աշխատանքը:

Գիտնականները եզրակացրել են, որ խաղողի սերմերի քիմիական բաղադրությունը վիտամինների և մարդու օրգանիզմի համար անփոխարինելի միացությունների իսկական բնական պահեստ է:

Դրանց քիմիական բաղադրությունը պարունակում է մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ, լինոլեային թթու և Е խմբի վիտամիններ:

Տոկոֆերոլը կարևոր դեր է խաղում կենսականորեն կարևոր գործընթացներում, որոնք մշտապես տեղի են ունենում մարդու օրգանիզմում:

Ակտիվ բաղադրիչները հնարավորություն են տալիս արագացնելու նյութափոխանակությունը, ունեն մաքրող և միզամուղ հատկությոններ, ինչը դրականորեն է ազդում նիհարելու վրա:

Որպես կանոն՝ մարմնի քաշը նվազեցնելու համար պետք է հատուկ եփուկ խմել:

Բաղադրիչները՝

  • 1 ճ/գ չորացրած խաղողի սերմեր
  • 300 մլ ջուր

Պատրաստումը՝

Սրճաղացով կամ գրտնակով մանրացրու խաղողի սերմերը:

Ստացված փոշին լցրու ապակե ամանի մեջ, վրան տաք ջուր լցրու՝ մոտ 90 աստիճանի:

Ծածկիր կափարիչով և փաթաթիր տաք ծածկոցով կամ ջրի գոլորշու վրա պահիր 20 րոպե:

Թող սառչի:

Միջոցն ընդունիր ուտելուց 30-40 րոպե առաջ օրը 3 անգամ 200-ական մլ կուրսով 1 ամիս:

Հետո ընդմիջում արա:

Անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան կրկնիր:

Եփուկն օգտակար է նաև քրոնիկական խոլեցիստիտի և միզաքարային հիվանդության դեպքում, նաև հազի դեմ և խորխաբեր միջոց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել