Image resultԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային կրիչների և մարտագլխիկների նվազեցման վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը անվանել է «միակողմանի» և խոստացել է մեծացնել ԱՄՆ միջուկային զինանոցը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Գործակալությանը տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ չի աջակցում համաձայնագրին և մտադիր է մեծացնել միջուկային զինանոցը, որպեսզի ԱՄՆ-ը այդ ոլորտում լինեն «մրցակցության գագաթնակետում»:

Վերոնշյալ համաձայնագիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքվել է 2010 թվականին և ուժի մեջ է մտել 2011-ին: Այն ենթադրում է մինչև 700 միավոր ռազմավարական կրիչների և նրանցում մինչև 1 550 միջուկային մարտագլխիկների երկկողմանի կրճատում: Պայմանագրի գործելու ժամկետը սահմանված է մինչև 2021 թվականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել