Եվրոպան կառուցել առանց Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր չէ, եվրոպական ճարտարապետության վերաիմաստավորման համար ԵՄ-ը պետք է աշխատի հարևան պետությունների հետ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
 «Ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է վերաիմաստավորել եվրոպական ճարտարապետությունը, քանի որ շարունակել գնալ ներկա ճանապարհով հնարավոր չէ: Եվ մեզ անհրաժեշտ է համաձայնվել մեր հարևանների ուղենիշների հետ, որոնց պետք է հետևի եվրոպական ճարտարապետությունը»,- ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով Լուվենի կաթոլիկ համալսարանում:

Նրա խոսքերով` «չնայած բոլոր խնդիրներին, որոնք գոյություն ունեն Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհրաժեշտ է հասկանալ, որ առանց Ռուսաստանի չի կարելի Եվրոպա կառուցել` ոչ թե ԵՄ-ի իմաստով, այլ մայրցամաքի»:
«Անհնար իրավիճակ է, որի դեպքում Ռուսաստանը չի պահպանում կանոնները և որի դեպում Ռուսաստանը, չկարողանալով հուսալքել ԵՄ-ը, բախվում է նրա կողմը շրջվելու բացարձակ չցանկանալու հետ», – հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Նա նշել է, որ դա վերաբերվում է նաև «Թուրքիային և ողջ թուրքալեզու աշխարհին, քանի որ նրանք մեր հարևաններն են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել