Tert.am-ը գրում է.
«Հայաստանի Հանրապետությունում՝ այն էլ ընդդիմադիր մեր գործընկերների և նրանց ընտանիքների նկատմամբ, քաղաքական ճնշման և հետապնդման փորձ չկա, ես պաշտոնապես հերքում եմ դա»,- ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից հետո այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունը ճնշում չէ՞ ընդդիմադիր ուժի նկատմամբ:
 «Իշխանությունը նման ճանապարհով չի գնա: Կա իրավական խնդիր, որը կապ չունի ընտրությունների հետ: Անկախ նրանից՝ իմ որդին է, Ձեր որդին է, բոլորս օրենքի առջև պետք է հավասար լինենք»,- նշեց Շարմազանովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել