ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը փետրվարի 23-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բեխլերն անդրադարձան Ե ԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցին։
 Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածությանն առնչվող հարցեր՝ կարևորելով տարածաշրջանում միակ՝ Երևանում գրասենյակի գործունեությունը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են:
 Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Էդվարդ Նալբանդյանը և Գյունտեր Բեխլերն անդրադարձան ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման համար Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերին»:

ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը փետրվարի 23-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել