Ուկրաինացի իրավապաշտպան Օլեգ Կուրչինը հայց է ներկայացրել երկրի գլխավոր դատախազություն ընդդեմ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի: Ինչպես հաղորդում է sugodnya.au-ն, Կուրչինը Վրաստանի նախկին նախագահին մեղադրում է Ուկրաինայի ինքնիշխանությունը ոտնահարելու համար: Նրա կարծիքով՝ Սաակաշվիլին հրապարակային ելույթում վիրավորական է արտահայտվել Օդեսայի մասին:

«Իհարկե, նրանք բոլորը խանգարում էին, գիտեի, որ բոլորը կխանգարեն… Քանի որ դա անջատողական շրջան է, այնտեղ իշխանությունը պատկանում է անջատողականներին»,-հայտարարել էր Սաակաշվիլին:

Ի պատասխան Կուրչինն ասել է. «Ազգային թշնամանքի հրահրում, այսինքն՝ Միխեիլ Սաակաշվիլիի գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ Օդեսայի, Կիևի, Դոնեցկի, Լուգանսկի ժողովուրդները կտրամադրվեն միմյանց դեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել