Tert.am-ը գրում է.
 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատավարությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
 Դատարանն ասաց, որ բոլոր տուժողների ներկայությունն ապահովել հնարավոր չէ, իսկ մեղադրող դատախազը միջնորդեց փոխել հերթականությունն ու անցնել ապացույցների հետազոտման փուլին, որպեսզի դատական նիստերն էլ անհարկի չհետաձգվեն։
 Պաշտպանական կողմը դեմ էր միջնորդությանը, իսկ Արարատ Խանդոյանը բացարկ հայտնեց դատավորին և մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանին:
Դատարանը երկու ժամ անց խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց դատավորի բացարկի միջնորդությունը, իսկ Արարատ Խանդոյանը հրաժարվեց դատախազի դեմ առանձին միջնորդություն ներկայացնելուց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել