Tert.am-ը գրում է.
 Ադրբեջանի իշխանությունները խոստացել են քրեական գործ հարուցել Եվրախորհրդարանի այն պատգամավորների նկատմամբ, որոնք դիտորդական առաքելություն էին իրականացնում Արցախում: Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելությամբ ժամանած ռուսաստանցի փորձագետ Դենիս Դվորնիկովն ասաց, որ իրեն սա չի վախեցնում:
 «Ադրբեջանի այս քայլը հիստերիկա է, ոչ այլ ինչ: Սա միտված է առաջին հերթին ադրբեջանական ներքին լսարանին, որ ցույց տան, թե իշխանություններն արձագանքում են հանրաքվեին: Ես, սակայն, համոզված եմ, որ ԻՆՏԵՐՊՈԼ-ը նման դիմումները, հայտերը չի ընդունի, որովհետև սա վտանգ է ողջ աշխարհի համար: Եթե մի նախադեպ լինի, ամբողջ բոլոր վիճելի տարածքների հետ կապված կլինեն նման դիմումներ: Սա ոչ հեռատես քայլ էր»,- ասաց Դենիս Դվորնիկովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել