Tert.am-ը գրում է.

Իրաքի դաշնային ոստիկանության արագ արձագանքման ջոկատն ամբողջությամբ ազատագրել է Մոսուլի օդանավակայանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի անվտանգության ուժերում աղբյուրը:

Իր հերթին՝ տեղական Shafaq News գործակալությունը, վկայակոչելով Իրաքի դաշնային ոստիկանության հրամանատար Ռաիդ Շաքեր Ջաուդատային, հայտնում է, որ կառավարական զորքերը հսկողության տակ են վերցրել օդանավակայանի տարածքի միայն մի մասը: Հաղորդվում է նաև, որ արագ արձագանքման ջոկատը հասել է թռիչքուղուն և ականազերծել ինքնաշեն պայթուցիկ սարքերը և պայթուցիկով լի մեքենաները, որոնք տեղադրված են եղել կառավարական զորքերի ճանապարհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել