Tert.am-ը գրում է.

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ու եկեղեցական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանն արդեն ժամանել են Հայաստան, այստեղ նրանք Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցի շուրջ քննարկման շրջանակներում հանդիպում կունենան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպմանը կմասնակցի նաև Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, ում անունը նույնպես շրջանառվում էր նոր պատրիարքի թեկնածուների թվում:

Ինչպես նշում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ժամանակը»՝ ստամբուլահայությունը մեծ սպասումներ ունի այս հանդիպումից՝ հուսալով, որ Էջմիածնում վերջ կդրվի 2008թ.-ին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կոմայի մեջ հայտնվելուց հետո ստեղծված և 9 տարի շարունակվող անորոշությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել