Картинки по запросу իրանական պոեզիա

Սառե Դասթառան

Քեզնից հետոյի մենությունը
քեզնից առաջվա մենությունը
չէ…

ԱԲԲԱՍ ՔԻԱՌՈՍԹԱՄԻ

Ո՞ւր է հիմա,
ի՞նչ է անում
նա, ում մոռացել եմ:

Նիզառ Ղաբանի

Բոլոր նրանք, որ ճանաչում են ինձ, 
գիտեն՝ խանդոտ մարդ եմ,
ու բոլոր նրանք, որ ճանաչում են քեզ...
Գրողը տանի բոլոր նրանց, որ ճանաչում են քեզ:

ԱԲԲԱՍ ՔԻԱՌՈՍԹԱՄԻ

Տասնյակ բանալի՝
հեռու օրերից մնացած,
թափելու քաջություն չկա,
թեև կողպեքներ չկան:

Ռեզա Վալիզադե

Թե չես գտել այն կնոջը,
ում գնալուց հետո կոչնչանաս,
ողջ կյանքդ տանուլ ես տվել…
Սա ասում եմ ե՛ս,
ում օրերը տարել է մի կին
հեռավոր մի վայր,
կախել է վզից,
հյուսել մազերին,
ամրացրել կրծքին
կամ ցանել ծաղկամանի մեջ,
մնացածն էլ փակել պահարանում՝
նեղ օրվա համար…

 

Սառե Դասթառան

Անձրև է։
Շվարել եմ.
հոգյակի՞ս մասին մտածեմ,
թե՞ ճաքած կտուրի:

 

Սաբիռ Հաքա

Բանվորները
պարզ կյանք
ու գեղեցիկ կին ունեն,
նրանք
գործից հետո
երկնաքերերից
թարմ ու ճերմակ ամպեր են տուն բերում։

 

Աբբաս Մառուֆի

Թե իմանաս՝
ինչքա՜ն անիմաստ,
դառն եմ,
բեկված ու սին,
երբ չկաս,
չես գնա…
նույնիսկ քնելու։

 

Շահաբ Մողառաբին

Երբեմն ժայռերն էլ են լալիս:
Չես տեսել դու,
երբեք էլ չես տեսնի, բայց
ժայռերն էլ են երբեմն լալիս:
Պատճառը չգիտես,
երբեք էլ չեմ ասի, բայց
լալիս են ժայռերը:
Ծովերը տարուբերում են վիշտը, բայց
ժայռերը,
չգիտես,
երբ լալիս են…
Երբ լալիս են…

 

Բիժան Ջալալի

Մի օր
ձեռքիս փոխարեն,
որ ակնոցս է վերցնում,
լռություն կլինի…
…Ու հայացքիս…
…Ու ձայնիս…

Թարգմ.` Էդիկ Պօղոսեան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել