Картинки по запросу դիլիջանՄարզերի զարգացման համար պետությունը հաճախ իրականացնում է երկարաժամկետ ծրագրեր, որոնց շնորհիվ լուծվում են մի շարք խնդիրներ: Գործադիր մարմնի կողմից հավանության է արժանացել «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանը և առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» որոշման նախագիծը: Ակնկալվում է, որ ծրագրի միջանկյալ գնահատումը կիրականացվի 2021 թվականին:

Ծրագրի արդյունավետ իրականացման շնորհիվ մինչև 2031 թվականը «Դիլիջան» ազգային պարկը հայտնի կլինի որպես նշանակալի բնության տարածք և միջազգային դոնորների կողմից մեծ հետաքրքրություն կներկայացնի, ինչն էլ իր հերթին կնպաստի բնության վրա հիմնված զբոսաշրջության նոր աշխատատեղերի ավելացմանն ու կենսամակարդակի աճին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել