Ի՞նչ եք Դուք հասկանում միլիարդատեր ասելով: Մարդ, ով թանկարժեք և գեղեցիկ հագու՞ստ է կրում:  Ունի Բենթլի կամ Մայբա՞խ: Եկեք տեսնենք, թե ինչպես են ապրում արևմուտքի հաջողակ և հարուստ մարդիկ:

Բորիս Ջոնսոն

Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը աշխատանքի էր գնում մետրոյով, երբեմն՝ նաև հեծանվով: Նա անգամ «Oyste card» ուներ (երթևեկության տոմս):

 

Մայքլ Բլումբերգ

«The New York Times»-ի տվյալներով՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Բլումբերգն այնքան հարուստ էր, որ միանգամից հրաժարվել է պաշտոնի համար իր աշխատավարձից: Նա համաձայնել է ընդունել տարեկան միայն $1, քանի որ նահանգի օրենսդրության համաձայն՝ քաղաքապետը չի կարող անվճար աշխատել:

Բլումբերգը նաև հրաժարվել է անվճար տրվող բնակարանից: Նա իր բոլոր ուղևորությունների համար անձամբ էր վճարում: Նրա մեքենան միշտ կանգնում է կարմիր լույսերի տակ, ինչպես մնացած բոլոր մարդկանց մեքենաները: Երբեմն Բլումբերգը նախընտրում է հասարակական տրանսպորտ:

 

Մարկ Ցուկերբերգ

«Ֆեյսբուքի» հիմնադիրը չափազանց համեստ կենսակերպ է վարում: Նա երթևեկում է Ակուրա ավտոմեքենայով (Հոնդայի պրեմիում դաս) և գրեթե ամեն օր կրում է հասարակ, մոխրագույն շապիկ:

 

Չակ Ֆինի

«Duty Free Shoppers» խմբի համահիմնադիրը $4 մլրդ է ծախսել բարեգործության վրա: Նրա ակտիվներն այժմ կազմում են միայն $2 մլն: Մի անգամ Չակն ասել է. «Ես որոշել եմ քրտնաջան աշխատել, այլ ոչ թե հարստանալ»:

 

Ինգվար Կամպրադ

IKEA խանութների ցանցի հիմնադիրը մի քանի տարի առաջ երթևեկում էր 15 տարեկան «Վոլվո» մեքենայով: Նա միշտ թռչում է ինքնաթիռների էկոնոմ դասերով: Կամպրադային իր կնոջ հետ հաճախ են տեսնում էժանագին ռեստորաններում, խանութներում գին սակարկելիս:

 

Սերգեյ Բրին

«Գուգլի» հիմնադրի ֆինանսական կարողությունները հասնում են շուրջ $29 մլրդի: Սերգեյն ունի երկու ինքնաթիռ: Սակայն այս ամենը չի խանգարում նրան տնտեսել՝ բառիս բուն իմաստով: Բրինն ամեն տարի ոչ թանկարժեք հագուստի խանութում $55 զեղչ է ստանում, արագ սննդի կետերում է ճաշում և երբեմն էլ օգտվում է հասարակական տրանսպորտից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել