«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական ողջ ռեսուրսը կենտրոնացրել Է, որպեսզի իր աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Երևանի թիվ 1 ընտրատարածքից կրկին դարձնի պատգամավոր։ «Ժողովրդի» աղբյուրների պնդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի ու դրա ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների աշխատակիցներին հրահանգվել Է Զեյթունում գրանցված քաղաքացիների ցուցակներ ներկայացնել։ Բանն այն Է, որ Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով բացի Ռ. Սարգսյանից՝ առաջադրվել Է նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը։ Ու հիմա Տ. Մարգարյանն ուզում Է, որ իրենք հնարավորինս շատ ձայներ ստանան նաև Զեյթունից, որպեսզի ռեյտինգային ցուցակում առաջինը իրենք լինեն, այլ ոչ թե Մ. Պողոսյանը։ Այս իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար երեկ դիմեցինք քաղաքապետարանի լրատվական վարչություն, որտեղից հերքեցին այդ լուրերը։ «Ո՞վ Է նման բան ասել, որտեղի՞ց Է Ձեզ նման ինֆորմացիան»,– տարակուսեց այդ վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ հավելելով, որ նման հրահանգ չի տրվել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել