««Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ընդգրկված չէ Ծառուկյան դաշինքի ոչ համամասնական, ոչ ռեյտինգային ցուցակում և հաջորդ ԱԺ-ում նա այլևս չի լինի։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պատգամավորն ինքը։

«Ես եմ այդպես որոշել, մտածում եմ, որ պետք է մեր տեղը զիջենք երիտասարդներին».– ասաց նա։ Փոխարենը դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ տեղում է նրա որդին Արթուր Մանուկյանը։ Հայր Մանուկյանի փոխանցմամբ որդին հիմա մեծաքանակ ներկրողներով և մեծածախ վաճառքով զբաղվող «Մեծ» ընկերության տնօրեն է արտաքին հարաբերությունների գծով։

 

Հիշեցնենք, որ Արթուր Մանուկյանը նաև Երևանի նախկին ոստիկանապետ, ներկայումս ԱԻՆ փոխնախարար Ներսիկ Նազարյանի փեսան Է»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել