Картинки по запросу օրվա աստղագուշակը

Խոյ

Խոյերն այսօր հակված են գործել իներցիայով և խստորեն պահպանել վերցրած ուղղությունը, ինչը վատ չէ: Հարմար պահ է դետալների մշակման համար, որոնց մասին մոռացել էիք: Եթե վրիպակ եք թույլ տվել, ավելի լավ է այն անհապաղ ուղղել: Նպատակասլացության կողմնակի էֆեկտը կարող է դառնալ նպատակով համակվածությունը, ժամանակին կանգ առնելու և սխալն ընդունելու ցանկության բացակայությունը: Կարող եք մնացած ամեն ինչի նկատմամբ կույր և խուլ լինել:

Ցուլ

Ցուլերին օրը թույլ է տալիս վերադառնալ ավելի սովոր մտածելակերպին կամ կենսակերպին, հանգստանալ: Իրադարձությունների ցանկացած շրջադարձում այսօր ինչ-որ մի լավ բան կգտնվի: Կարելի է հաջողությամբ կիրառել ստացած գիտելիքները, գնահատել արած բացահայտումները, հանգիստ հարմարվել թարմացած իրականությանը: Նախաձեռնությունների բացասական հետևանքները կհաջողվի վերացնել կամ չեզոքացնել:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում այսօրվա համար նոր գործեր կամ կարևոր միջոցառումներ ծրագրել, ձգտել շրջապատող աշխարհի հետ ինտենսիվ շփումների: Ավելի լավ է հետաձգել ընկերների հետ հանդիպումը, ճակատագրական ժամադրությունը, հոգնեցուցիչ ուղևորությունը, ստեղծագործական միջոցառումը: Անցանկալի են բարձր ֆիզիկական ծանրաբեռնությունները: Այսօր լավ է կարգի բերել գործերը կամ տունը, սթափ գնահատել իրավիճակը:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում ամբողջությամբ կտրվել արտաքին միջավայրից, բայց չափից դուրս ակտիվ շփումներն այսօր անցանկալի են: Շփման մեջ դադարը կարող է անհրաժեշտ լինել` պայմանավորված տանը տեղի ունեցած փոփոխություններով: Բացառված չէ, որ որոշակի փոփոխությունների ենթարկվեն ամուսնության, սիրո, ընկերության վերաբերյալ ձեր հայացքները: Բացասական փորձի դեպքում չարժե տրվել մռայլ մտքերին:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս այսօր հրաժարվել ռիսկերից, արկածներից և իրավիճակն ամբողջությամբ վերահսկելու ձգտումից: Օրը թույլ է տալիս զբաղվել առօրյա նրբություններով, վերացնել վերջին իրադարձությունների անցանկալի հետևանքները: Կարող են չարդարանալ որոշ սպասելիքներ` կապված կենցաղի, աշխատանքի, ընտանի կենդանիների պահվածքի հետ: Ավելի լավ է համակերպվել հետաքրքրող գործերում ընդմիջման հետ:

Կույս

Օրը ներդաշնակ է իրատես Կույսերի համար, ովքեր ունեն չափավոր պահանջներ և խելամիտ մոտեցում, առանց բացառության, բոլոր գործերին: Եթե վերջին օրերի իրադարձությունների վրա մեծ հույսեր եք դրել, բացառված չէ հիասթափության կամ հուսահատության պահը: Այսօրվա իրադարձությունները կարող են սառեցնել սիրահարված Կույսերի, խաղացողների և ստեղծագործ անհատների ավյունը: Աստղերը նրանց խորհուրդ են տալիս չտարվել երազանքներով:

Կշեռք

Կշեռքներն այսօր չեն կարող պարծենալ էներգիայի ավելցուկով: Շատերի մոտ կդիտարկվի ցածր տոնուս, բացառված չէ տնային մեկուսացման, ընտանիքի կամ մտերիմ ընկերների նեղ շրջանակում գտնվելու ցանկությունը: Ուշ ժամերին ակտիվության հակված Կշեռքների համար երեկոն կարող է նոր հետաքրքիր հնարավորություններ բացել: Խաղին միանալուց առաջ արժե հաշվի առնել առողջական վիճակը. կարող է ավելի օգտակար լինել քնել հանգստանալը:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս գործել ըստ տրամադրության: Զգացմունքների բուռն արտահայտումները և որակյալ նոր նվաճումները քիչ հավանական են, սակայն կարող է լավ ընթանալ առօրյա աշխատանքը, սովորական շփումը, իներցիայով զբաղմունքը: Հարմար օր է մտերիմ ազգականներին կամ գործընկերներին օգնելու համար: Կարիճներին, ում համար կարևոր ասպեկտ է պարտքը, խորհուրդ է տրվում ականջ դնել հոտառությանը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այսօր խորհուրդ չի տրվում ձգտել նոր վերելքների: Վերջին իրադարձությունները բավարար սնունդ կտան մտորումների համար կամ գործելու համար լավ դաշտ կստեղծեն: Խորհուրդ է տրվում դադար վերցնել ռոմանտիկ շփման, ֆիզիկական ծանրաբեռնությունների, աշխատանքային կամ սոցիալական ակտիվության փուլում: Չի խանգարի կարգի բերել ֆինանսական ոլորտը: Կարևոր գնումներն ու վճարումներն ավելի լավ է կատարել օրվա առաջին կեսին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը հիշեցնում են, որ մշտապես վերելքում գտնվելը հոգնեցուցիչ է: Ընդմիջման անհրաժեշտությունն ավելի սուր կլինի, եթե սթրես եք ապրել, շատ էներգիա եք վատնել: Ձեր ֆիզիկական և հոգեբանական ռեսուրսները չսպառելու համար ավելի լավ է հետաձգել գործողությունների հերթական փուլը և փոքր-ինչ հանգստանալ: Անհաջողության դեպքում չարժե հուսահատվել. մոտ ժամանակներս ինչ-որ բան փոխելու հնարավորություն կունենաք:

Ջրհոս

Ցերեկային ժամերին Ջրհոսներին չի խանգարի մեկուսացումը, որպեսզի վերականգնեն ուժերը և հավաքեն մտքերը: Այդ ժամանակ անցանկալի են ծանրաբեռնվածությունները, որոնք կարող են բացասաբար ազդել ձեր ինքնազգացողության կամ հոգեբանական վիճակի վրա: Անհետաձգելի գործերով արժե զբաղվել առավոտից: Օրվա վերջում ձեզ կարող են այցելել նոր գաղափարներ, բացառված չէ հետաքրքիր առաջարկությունը:

Ձկներ

Ձկներին օրը կօգնի պահպանել ցանկացած իրադարձության բարեհաջող ելքի նկատմամբ հավատը: Իրերի նկատմամբ իրատեսական հայացքը, որին հակում է այս օրը, չի խանգարի ծրագրեր կազմելուն և հույսեր փայփայելուն: Ապագային վերաբերող սպասումների մի մասը կարող է չափազանցված լինել, սակայն շատերին չի հաջողվի զսպել իրենց մի քիչ երազել: Աստղերը հուշում են, որ ձեր երազանքների իրականացումը շատ բանով կախված կլինի ձեր շփման շրջանակից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել