«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով խորհրդարանական ընտրություններին Արմավիրի մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է որպես թեկնածու, անցած շաբաթ այցելել է Թաիրովի դպրոց և հանդիպելով ուսուցիչների հետ՝ հորդորել է իրեն ձայն տալ, որպեսզի «նամուսով ընտրություններ» անցկացնեն։ Մովսիսյանը նաև նշել է, որ իրեն պետք չէ պատգամավոր դառնալ, պարզապես Սերժ Սարգսյանն է ասել, որ թեկնածությունն առաջադրի, որպեսզի ձայներ ապահովի կուսակցության համար։ Մովսիսյանը ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ եթե իրեն ձայն չտան, միևնույն է՝ ինքը կարող է լցնելով իր ուզած թիվը գրանցել, բայց չի ցանկանում այդպես վարվել, ավելի լավ է իրեն ընտրեն, քանի որ իրենց համար ևս լավ կլինի։ Լուրի իսկությունը ճշտելու համար փորձեցինք մեկնաբանություն ստանալ պատգամավորից։ Վերջինս լսելով այդ մասին՝ նշեց. «Տենց բան չկա, Ձեզ սխալ ինֆորմացիա են տալի»։ Հուսանք»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել