Image result for United States ArmyԱմերիկացի մի քանի զինծառայողներ վնասվածքներ են ստացել իրաքյան Մոսուլ քաղաքի մոտ ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման գրոհայինների դեմ մարտերում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության իր աղբյուրներին։

Այդ աղբյուրները չեն հայտնել վիրավոր զինծառայողների հստակ թիվը։

Մարտերի ժամանակահատվածը, որոնցում ԱՄՆ-ը վիրավորներ է ունեցել, հստակեցվել է որպես «6-8 շաբաթ»։

CNN-ը պարզաբանումերի համար դիմել է ամերիկյան ռազմաօդային ուժերի գնդապետ Ջոն Դորիանին, ով հանդիսանում է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ մի խումբ երկրների կողմից անցկացվող «Անսասան վճռականություն» հակաահաբեկչական գործողության շտաբի պաշտոնական ներկայացուցիչ։ Դորիանը Բաղդադից կապով ճեպազրույց է անցկացրել Պենտագոնում լրագրողների համար և չի հաստատել հեռուստաալիքի աղբյուրների տվյալները։ «Տարբեր ժամանակներ նրանք հայտնվել են գնդակոծման տակ»,-ասել է գնդապետը։

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտնել է Արևմտյան Մոսուլի ազատագրման արշավի մեկնարկի մասին փետրվարի 19-ին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Մոսուլի արևմտյան մասում ահաբեկիչներին պատանդ է մնում ավելի քան 750 հազար մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել