Աֆղանստանում շների կռիվը ձմռան զվարճանքներից մեկն է: Դրանք անցկացվում են ամեն ուրբաթ: Այն ամենշաբաթյան տոն է համարվում երկրի ողջ տարածքում: Շները չեն կռվում մինչև մահ, այլ մինչև նրանցից մեկը փախչի կամ լուրջ վիրավորվի: 
Թալիբների ժամանակ այս «զվարճանքն» արգելված էր, բայց նրանց վտարելուց հետո սա շատ աֆղանցիների մշտական զբաղմունքը դարձավ:

Շների վրա դրվող խաղադրույքները երբեմն մի քանի հազար դոլարի են հասնում: Տերերը նրանց լավ են պահում․ կերակրում են մսով, կաթով ու կարագով: 

Հիշեցնենք, որ Աֆղանստանի բնակչության գերակշիռ մասը ծայրահեղ աղքատության մեջ է ապրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել