Կոլումբիայի ոստիկանությունը Բոգոտայի օդանավակայանում ձերբակալել է 39-ամյա կնոջ, ով անօրինական կերպով փորձել է տեղափոխել 38.5 հազար դոլար՝ գումարը թաքցնելով սեռական օրգանում:

Նա Բոգոտա է ժամանել Մեխիկոյի չվերթով:

Ինչպես հայտնել է ոստիկանության գեներալ Գուստավո Մորենոն, 39-ամյա կոլումբիացի կինը, որը հագուստի մոդելավորող է, Մեխիկոյից ժամանել էր Բոգոտա։

Բժշկական ընթացակարգերից հետո նրա հեշտոցից լատեքսապատ 64 պատիճ էին հանել, որոնցից յուրաքանչյուրում՝ 5-ական 100 դոլարանոց թղթադրամ։

Ավելի հաճախ մաքսանենգները այդ ճանապարհն են ընտրում թմրանյութերի տեղափոխման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել