Tert.am-ը գրում է.
 Թուրքիայի Մեջլիսի «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ թուրքահայ համայնքը հիմա միայն ցանկանում է, որ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հրաժարական տա, բայց անձամբ իր համար կարևոր է, որ պատրիարքարանի հարցերով ոչ միայն հոգևորականները զբաղվեն, այլ նաև՝ համայնքը: 
 «Բազմաթիվ խնդիրներ առաջ եկան Արամ Աթեշյանի օրոք»,- նշեց նա՝ հավելելով, որ հասարակության ներգրավվածությունով արդեն համայնքի կառավարման մեջ խնդիրները կքչանան:
 Նա նշեց, որ մինչ այժմ համայնքի հարցերով զբաղվում էր միայն պատրիարքարանը, սակայն ճիշտ կլինի, որ օրենքները փոխվեն և աշխարհիկներն էլ մասնակից դառնան համայնքի կառավարմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել