Սարսափելի ավանդույթներ, որոնք պահպանվել են ժամանակակից աշխարհում:

 

 Ծանոթություն փամփուշտ-մրջյունների հետ

Ամազոնյան ցեղերից մեկի տղաները որոշակի տարիքի հասնելով՝ պետք է բավական տարօրինակ ձևով ապացուցեն իրենց քաջությունը: Նրանք ձեռնոցներ են հագնում, որոնց մեջ կենդանի փամփուշտ-մրջյուններ են լինում: Դրանից հետո տղաները պետք է պարեն, մինչ մրջյունները կծում են իրենց: Ի դեպ՝ փամփուշտ-մրջյուններն իրենց անվանումը ստացել են այն պատճառով, որ դրանց խայթոցի ցավը համեմատում են փամփուշտից վնասվածքի հետ…

Տայպուսամ

Փառատոն, որի ընթացքում թամիլներն իրենց մարմնի տաբեր մասերը ծակում են և այդպես ուխտագնացություն են կատարում Մալայզիայի Բատու քարանձավներ:

Գիշերային որս Բութանում

Տարին մեկ անգամ տղաները գիշերը մտնում են չամուսնացած աղջիկների ննջասենյակներ: Եթե նրանց բռնում են, նրանք պարտավոր են ամուսնանալ կամ որոշ ժամանակ աշխատել աղջկա ընտանիքի դաշտերում:

Յանոմամիի թաղման ծես

Երբ այդ ցեղում ինչ-որ մեկը մահանում է, հանգուցյալի մարմինը հրկիզում են, իսկ մոխիրը խառնում են հատուկ պատրաստված ապուրի: Այդ ուտեստը պետք է խմեն հանգուցյալի ընտանիքի անդամները: Համարվում է, որ այդպես նրա հոգին միշտ մնում է նրանց հետ:

Ատամները տակից սղոցել, Բալի

Ամուսնանալուց առաջ կանանց ատամները տակից սղոցում են: Դա չարիքի, զայրույթի և այլ բացասական հույզերի նկատմամբ վերահսկողության խորհրդանիշ է:

Երեխայի նետում Հնդկաստանում

Որոշ զույգեր ուզում են իրենց նորածին երեխայի համար օրհնություն ստանալ: Դրա համար նրան 15 մ բարձրությունից նետում են ձգված սրբիչի վրա:

Այլ տարօրինակ ավանդույթների կարող ես ծանոթանալ այս հոլովակի միջոցով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել