7 new Earth-sized planets discovered, 3 found in stars habitable zone - NASA (VIDEO)Ժողովուրդ ջան, շուխուռ անելու համար դեռ ահագին շուտ ա։
Կարճ՝ իրավիճակը սենց ա․ Երկրից 39 լուսատարի հեռավորության վրա (էդ շատ, շատ, շաաաատ, շաաաաաաաաաաաաատ հեռու ա) TRAPPIST անունը ստացած համակարգում (կենտրոնական աստղը սպիտակ թզուկ է, որի լուսատվությունը շատ փոքր է, Արեգակի 5%-ի չափ) հայտնաբերվել է 7 հատ երկրատիպ մոլորակ (այսինքն՝ զանգվածով Երկրին մոտ, քարե մոլորակներ, ոչ թե գազային հսկաներ), որոնցից մի քանիսը գտնվում են այսպես կոչված «ոսկեծամիկի տարածքում» (այն հեռավորությունը լուսատուից, երբ հնարավոր է հեղուկ ջրի առկայությունը):
Ինքնին հայտնագործությունը կարևոր է նրանով, որ 1․ երկրատիպ մոլորակները, փաստորեն, բավականին տարածված են, 2․ ոչ մեծ հեռավորությունը թույլ կտա հետագայում ավելի մանրամասն ուսումնասիրել մոլորակները։
Բացասականի պահով․ մոլորակների վրա կյանքի հնարավոր առկայության մասին հիմա հնարավոր չի խոսել։ Հնարավոր չի լինի առնվազն մինչեւ 2020-ականները, երբ Ջեյմս Ուեբի նոր ուղեծրային աստղադիտարանը մոլորակների սպեկտրում կհայտնաբերի/չի հայտնաբերի հեղուկ ջուր, կամ, ինչը գրեթե անհնար է, բարդ օրգանական միացությունների հետքեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել