Tert.am-ը գրում է.
 Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 օգոստոսի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը, որի ընդունումը նպատակ ունի հստակեցնել օրենսդրական կարգավորումների միջոցով հղիության արհեստական ընդհատման գործընթացը, կարգն ու պայմանները, բարձրացնել հղիության արհեստական ընդհատումների անվտանգությունը:
 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2016 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների հետ կառավարության որոշման հակասություններից:

Դրանք  վերաբերում են  ընդհատման հակացուցումներին, անհրաժեշտ հետազոտությունների ցանկին, ընդհատման բժշկական և սոցիալական ցուցումների ցանկին, մինչև 12 շաբաթական ընդհատման համար հղի կնոջ կողմից ներկայացվող գրավոր դիմումի ձևին, բժշկական կամ սոցիալական ցուցումներից ելնելով՝ ընդհատման համար հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվող գրավոր համաձայնության ձևին և այլն:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել