Բոլորիս էլ մանուկ հասակից ասում են, որ պետք է դպրոցում լավ սովորել՝ լավ մարդ դառնալու և ինչ-որ բանի հասնելու համար, սակայն դա այքան էլ ճշմարտացի պնդում չէ։ Կան հազարավոր մարդիկ, ովքեր չեն հաճախել դպրոց կամ համալսարան, սակայն առանձնանում են թե՛ մարդկային հատկանիշներով, թե՛ ազդեցությամբ և թե՛ ֆինանսական հաջողություններով։

BlogNews-ը գտել է բոլոր ժամանակների 5 մեծագույն ծույլիկներին, ովքեր փոխել են աշխարհը. շատ գերազանցիկներ կնախանձեն նրանց։

1. Ուինսթոն Չերչիլ


Մեր պատրաստած ցանկը բացում է աշխարահռչակ Ուինսթոն Չերչիլը։ Լինելով արիստոկրատ ընտանիքի զավակ՝ Չերչիլը դեռ մանուկ հասակից խորապես ատել է կրթվելու գործընթացը։ Չերչիլը ընդհանրապես հիմար չի եղել. իրականում գրանցվել են շատ դեպքեր, երբ նրա ուսուցիչները գտել են վերջինիս որևէ անկյունում նստած՝ գիրք կարդալիս։ Սակայն Չերչիլը կտրականապես հրաժարվում էր դասերը սովորել կամ գոնե փոքր-ինչ ջանք թափել դրանց վրա։ Սակայն ծույլիկ Չերչիլը գրականության Նոբլյան մրցանակ է ստացել։ «Դպրոցը ոչ մի կապ չունի կրթության հետ։ Դա պարզապես մի վայր է, որտեղ երեխաներին պարտադրում են հասարակության ստանդարտ ունակությունները»,- ասել է Չերչիլը։

2. Ռիչարդ Բրենսոն


Մենք համոզված են, որ այս ցուցակը լիարժեք չի լինի առանց ֆինանսական հանճարի։ Մուլտիմիլիոնատեր Ռիչարդ Բրենսոնը, ով հիմնադրել է «Virgin Group» կորպորացիան և հիմք է դրել անհատական տիեզերական տուրիզմի մշակույթին, ամեն առումով համապատասխանում է մեր ցուցակին։ Դասերի ընթացքում ապագա ֆինանսական հանճարը երկու բառ անգամ չի կարողացել կապել իրար և շատ հաճախ խայտառակվել է ուսուցիչների կողմից՝ անհավանական տգիտության պատճառով։

3. Իսահակ Նյուտոն


Իսահակ Նյուտոնը դասարանի վատագույն աշակերտն է եղել մինչև այն պահը, երբ համադասարանցիներից մեկը ծեծել է նրան։ Դրանից հետո Նյուտոնը որոշել է հաղթել նրան գիտելիքներով և ընդամենը մի քանի ամիս անց առաջինն է դարձել դասարանում։

4. Նապոլեոն


Նապոլեոն Բոնապարտը դպրոցի վատագույն աշակետներից է եղել և սովորել է միայն մաթեմատիկա։

5. Լյուդվիգ վան Բեթհովեն


Բեթհովենը նույնիսկ հասուն տարիքում տառասխալներով է գրել և ի վիճակի չի եղել նույնիսկ պարզագույն մաթեմատիկական հաշվարկներ անել։ Մնացած առարկաների մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ Բեթհովենի գիտելիքները զրոյական են եղել։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել