Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա: Ինչպես հաղորդում է «Գորդոն» պարբերականը, այս մասին նախագհը հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
 «Ռուսաստանի Դաշնության կողմից լայնամասշտաբ ագրեսիայի սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետացել: Այդ սպառնալիքը ներթափանցում է ոչ միայն Դոնբասում մեր կողմից չվերահսկվող սահմանամերձ տեղամասերով, այլ կախված է ՌԴ-ի հետ սահմանի ամբողջ երկայնքի վրա: Դա ապացուցում է Ռուսաստանի կողմից թշնամական մտադրությունները»,-ասել է Պորոշենկոն:

Ավելի վաղ ուկրաինացի առաջնորդը վստահություն էր հայտնել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն թույլ չի տա իր երկրի սահմանն օգտագործել Ուկրաինայի դեմ գործողությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել