Փետրվարի 22-ին Արցախի շփման գծում զոհվել է ադրբեջանցի, Խալիլով Խանօղլու Ինթիզամ օղլուն: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը, զինծառայողը սպանվել է հայկական կողմի հրետանային կրակի հետևանքով:
 Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում միջադեպը գրանցվել է փետրվարի 22-ի կեսօրին:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժը փետրվարի լույս 22-ի գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է Դ-44 թնդանոթներ, 60, 82 և 120 մմ ականանետներ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել