Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն թույլ չի տա իր երկրի սահմանն օգտագործել Ուկրաինայի դեմ գործողությունների համար: Ինչպես հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը, այս մասին Պորոշենկոն հայտարարել է Կիևում զինվորականների հետ հանդիպմանը:
 «Հյուսիսում Կրեմլն ուժեղացնում է ճնշումը Բելառուսի վրա: Չնյած ես համոզված եմ, որ Լուկաշենկոն թույլ չի տա, ինչի մասին բազմիցս ասել է ինձ, օգտագործել իր տարածքը մեր հանդեպ թշնամական գործողություններ իրականցնելու համար»,-ասել է Պորոշենկոն:
 Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Լուկաշենկոն արգելել է Բելառուսի տարածքում օգտագործել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների փստաթղթերը: Նա նաև բելառուսցիներին, Բալթյան երկրների բնակիչներին խորհուրդ է տվել պատրաստ լինել ցանկացած անակնկալի Մոսկվայի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել