Tert.am-ը գրում է.

Կատարողական գործողությունների իրականացման ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի և ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործը 15.02.2017թ.-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Շ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 22.12.2016թ.-ին ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հարկադիր կատարող Արթուր Մ.-ն պահանջատեր Աղաջան Ս.-ի և երեք բանվորների մասնակցությամբ կազմակերպել է Գյումրի քաղաքում գտնվող իր տունն ապօրինի տիրապետությունից հետ վերցնելու կատարողական գործողությունները, որի ժամանակ տեղահանվել է Գայանե Շ.-ին պատկանող գույքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել