Թուրքիայում դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել 46 մարդու նկատմամբ, որոնք կասկածվում էին 2016թ. ամռանը Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից լինելու և իրագործելու մեջ:

Ինչպես հաղորդում է Milliyet պարբերականը, դատարանը որոշում է կայացրել հանցագործներին դատապարտել է ընդհանուր առմամբ 3342 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչությունն իրկանացվել է 2016թ. հունիսի 28-ին, ինչի հետևանքով զոհվել է 45, վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել