Картинки по запросу արցախՄիանշանակ է, որ թյուրքական ծագման տեղանունները պետք է հայկականացվեն՝ հնարավորության դեպքում պատմականության սկզբունքով: Այլ խոսքերով՝ եթե ունենք Արցախ հնավանդ ձևը, որևէ իմաստ չկա պահպանելու Ղարաբաղը:

Բոլոր փաստարկներն առ այն, որ թյուրքական ծագման կամ աղճատման արդյունք տեղանունը հանդիպում է երգերում, բանահյուսության մեջ և այլուր, չեն դիմանում պարզ տրամաբանության քննությանը, որովհետև որևէ մեկի մտքով չի անցնի, դիցուք, Ոստանը շարունակել անվանել Բաջազլու, քանի որ այն հանդիպում է «Անտեր մնար Բաջազլվա պոեզը» երգում կամ Արագածը շարունակել կոչել Ալագյազ միայն այն բանի համար, որ ունենք Իսահակյանի «Ես որ մեռնիմ, ինձ կթաղեք Ալագյազի լանջերում» տողը:

Ի վերջո, եթե ժամանակին չիրականացվեր տեղանվանական ապագաղութացում, այսօր, պատկերավոր ասած, կունենայինք Չուխուր Սաադի Հանրապետություն՝ Ղամարլու (Արտաշատ), Դավալու (Արարատ), Համամլու (Սպիտակ), Զանգիբասար (Մասիս), Բասարգեչար (Վարդենիս), Ղուրդուղուլի (Արմավիր), Քարվանսարա (Իջևան), Ղզլղոչ (Աշոցք) և այլ քաղաքներով:

#Արցախ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել