Tert.am-ը գրում է.

Հայաստանը գոհ է ՀԱՊԿ-ի դիրքորոշումից, որը հստակ արտահայտված է ՀԱՊԿ երևանյան համաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված հայտարարությունում: Այդ դիրքորոշումը շատ հստակ հայտնել է այժմ արդեն ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


«Այդ դիրքորոշումը բազմիցս քննարկվել է պետությունների ղեկավարների վեհաժողովների, պաշտպանության նախարարների, արտգործնախարարների խորհուրդների ժամանակ: Դուք հավանաբար նկատի ունեք երկկողմ հարաբերություններում ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշումը կամ այլ միջազգային կազմակերպություններում նրանց նախընտրություններն ու քվեարկությունները: Այստեղ իսկապես կան մի շարք հարցեր, որոնք լրջորեն անհանգստացնում են մեզ և մեր հասարակությանը, մենք բաց խոսում ենք դրանց մասին և քննարկում ենք՝ ինչպես ՀԱՊԿ-ում մեր գործընկերների, այնպես էլ մեր իսկ հասարակության ներսում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել