Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը պատրաստ չէ Արցախյան հարցում գնալ բանակցային ճանապարհով և լայնածավալ պատերազմով էլ պատրաստ չէ լուծել այդ հարցը, ուստի` գործում է լոկալ մարտական գործողություններով` հայկական կողմերին ու միջազգային հանրությանը փորձելով շանտաժի ձևով ստիպել, որ «Ղարաբաղը հանձնեն իրեն»:

Սրանում շահագրգրռված չէ ո՛չ Ռուսաստանը, ոչ՛ Իրանը, ո՛չ Չինաստանը:

Tert.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ հակառակ Հայաստանում և Արցախում նոր պատերազմի հստակ սպասման մթնոլորտի ձևավորման մասին տարբեր փորձագետների միասնական կարծիքի:

Այդ փորձագետների թվում է նաև ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, որը Երևանում անցկացված միջազգային համաժողովում նույնպես իրավիճակի էսկալացիա էր կանխատեսել` և նույնիսկ նշել, որ դա ապրիլյանից ավելի ծանր պատերազմ կարող է լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել