Tert.am-ը գրում է.
 Այս պահի դրությամբ դեռ հստակ որոշում չունեմ, թե ինչով պետք է զբաղվեմ, բայց միանշանակ է, որ անմասն չեմ մնալու ոչ մի քաղաքական գործընթացից: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցությունը լքած Զարուհի Փոստանջյանը:
 «Քաղաքական գործունեության շարունակությունը, հավանաբար, արդեն այլ տեսքով հանրությունը տեղեկացված լինի: Կհրապարակեմ, թե ինչով եմ զբաղվելու, ինչ ձևաչափով…»,- նշեց նա:
 Հարցին, թե «Ժառանգություն»-ը լքելուց ի՞նչ զգացիք, չէ՞որ այն միակ կուսակցությունն էր, որին անդամակցել եք, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Շատ դժվար որոշում էր: Այն կայացնելու համար կային հիմքեր, որոնք հիմնականում վերաբերում էին այն ճանապարհին, որը անցել էր կուսակցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել