Похожее изображениеԵս չեմ հասկանում «Ղարաբաղ» բառից հրաժարվելու իմաստը: Սիրուն բառ ա, հայերին հարազատ, մեր պատմության անբաժան մասն են հա՛մ «Արցախ», հա՛մ «Ղարաբաղ» բառերը: էղել ա ղարաբաղյան շարժում, բղավում էին «Ղարաբաղը մերն ա», մենք երգել ենք «Ղարաբաղա նախշուն բաջի», վատ ընկերոջ համար անգամ ղարաբաղցին ա կյանք տվել:
Մարդիկ Գյումրիին մինչև հիմա Լենինական են ասում ու, ինչպես էդ դեպքում, կարծում եմ՝ ստեղ էլ բան չի փոխվի: Ու ինձ անկեղծորեն ուրախացնում ա, որ «Ղարաբաղ» բառը շրջանառությունից գոնե իմ կյանքի օրոք դուրս չի գա, քանի որ սեփական պատմության դեմ պետք չի պայքարել: Իսկ պետությունը վերանվանելով՝ անկախության ճանաչմանը ո՛չ մոտենում ես, ո՛չ հեռանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել