Մարդու քայլվածքից կարող ես եզրակացություն անել, թե ինչպիսի՞ մարդ է նա, ի՞նչ բնավորություն ունի և այլն:

Արագ կամ դանդաղ քայլքը պայմանավորված է մարդու խանդավառությամբ և ուժերի մղումով՝ անհանգիստ կամ նյարդային, կենսուրախ կամ ակտիվ, հանգիստ կամ թուլացած, ծույլ:

Լայն քայլքը բնորոշ է ավելի շատ տղամարդկանց: Այս մարդիկ նպատակասլաց են, խանդոտ, նախաձեռնող և գործարար: Նրանք հաճախ սևեռված են ապագա ծրագրերի իրագործմանը:

Փոքր ու կարճ քայլքը ներհատուկ է կանանց: Նրանք զգուշավոր են, հաշվենկատ, հարմարվող, զուսպ, մտածում ու գործում են արագ:

Ընդգծված լայն ու դանդաղ քայլք. այս մարդիկ ձգտում են իրենց ցուցադրել: Աներեր ու ծանր քայլողները շրջապատին ցուցադրում են իրենց ուժը և անհատականությունը:

Ակնհայտորեն տկար ու անեռանդ քայլքով մարդիկ աչքի են ընկնում հետաքրքրությունների բացակայությամբ, տանել չեն կարողանում հարկադրանքը և պատասխանատվությունը: Նման քայլվածքը բնորոշ է նաև դեռահաս, պճնամոլ ու չկանոնակարգված վարքի տեր երիտասարդներին:

Կարճ-կարճ, արագ ու անկանոն ռիթմով քայլքը ներհատուկ է հուզական և վախկոտ մարդկանց:

Ռիթմիկ ու ամուր, մարմնով փոքր, ինչ առաջ ձգված ու կոնքերի ընդգծված շարժումով քայլվածք. այս մարդիկ կա՛մ պարզամիտ են, կա՛մ ինքնավստահ:

Կրունկները քստքստացնելով քայլող մարդիկ չունեն կամքի ուժ և նպատակներ: Դանդաղկոտությունն ու ծուլությունը նրանց բնորոշ հատկությունն է:

Ծանր-ծանր ու «հպարտ», երբեմն անտեղի բեմական ցուցադրականությամբ քայլք. այս մարդիկ ինքնասիրահարված են և մեծամիտ:

Կոպիտ ու ջղաձիգ, ոտնաթաթերի լայն բացվածքով քայլքը հատկանշական է փոխհարաբերություններից խուսափող, երկչոտ ու ներամփոփ մարդկանց: Նրանց ներհատուկ է կոպտությունն ու դյուրագրգռությունը:

Անբնական սրընթաց քայլք՝ ընդգծված լայն և արագ քայլերով, ձեռքերի առաջ ու հետ թափահարումներով. այս մարդիկ ցուցադրում են իրենց ակտիվությունը, որը հաճախ զուգորդվում է սեփական ցանկությունների արտահայտմամբ:

Ոտնաթաթերը մշտապես վեր ձգված քայլք. այս քայլվածքը հատուկ է անհագուրդ ցանկությամբ բարձունքի ձգտող, մտավոր հատկանիշներով օժտված մարդկանց:

Օգտագործված աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել