Картинки по запросу օսկանյանի որդինՕսկանյանի տղայի պատմությունը երկկողմանի լսելուց հետո հանգեցի այն եզրակացության, որ խնդիրը ոչ թե կոնկրետ այս դեպքի մեջ է, այլ որ տասնյոթ տարեկան երեխան կարողանում է առանց խոչընդոտի միլիոնավոր դրամների խաղադրույքներ կատարել, այն դեպքում, երբ ցանկացած քաղաքակիրթ, ինչպես նաև բռնապետական երկրում, երեխաներին այդպիսի հնարավորություններ տվողը կդատվեր օրենքի ամբողջ խստությամբ (Օսկանյանի՝ ժամանակին ապրած ԱՄՆ-ում այդ տարիքի երեխաներին ծխախոտ ու ալկոհոլ վաճառելու համար են դատում, ուր մնաց խաղադրույքներ անելու, իսկ Օսկանյանի՝ դրանից առաջվա ապրած Սիրիայում նույն բանի համար կարող են կախաղան էլ հանել):
Ու եթե խնդրին ավելի խորքային ես նայում, Հայաստանում երեխաները հնարավորություն ունեն նաև ինտերնետով կազինո խաղալու, իսկ ինտերնետից օգտվել չիմացող մեծահասակներն էլ, երբ ինչ-որ անախորժություն են ունենում աշխատավայրում կամ ընտանիքում, կազինոներն այնքան մոտ են գտնվում քաղաքին, որ չեն ալարում գնալ ու իրենց ունեցած-չունեցածը մսխեն՝ դարդերը մոռանալու համար, էն դեպքում, երբ կրկին նույն ԱՄՆ-ում կազինոները մեգապոլիսներից այնքան հեռու են գտնվում, որ թրաֆիկների ճանապարհին մարդ մոռանում էլ է՝ ինչի համար էր ուզում Կազինո գնալ:
Ասածս այն է, որ էսպես շարունակվելու դեպքում ոչ թե ազգ-բանակ կունենանք, այլ ազգ-կազինո...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել