Image result for трампԵթե այս դինամիկան պահպանվի, Թրամփը կարող է լուրջ խնդիրներ ունենալ իշխանության պահպանման հարցում: Մի կողմից Հիլարի Քլինթոնի ճամբարը մինչ օրս կարողանում է արդյունավետ հակաթրամփյան տեղեկատվական քարոզչություն իրականացնել, որը զգալիորեն թուլացնում է նորընտիր նախագահի դիրքերը: Բազմիցս է խոսվել Թրամփի ու երկրի հետախուզական ծառայությունների միջև հակասությունների մասին: Ավելին՝ որոշ տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները երկրի նախագահին չեն հաղորդում հույժ գաղտնի տեղեկությունները: Իսկ այն, որ ԱՄՆ նախագահը իր ներքին ու արտաքին քաղաքականությունում զգալիորեն հենվում է հենց հետախուզական ծառայությունների վրա, անհերքելի է: Որոշակի խնդիրներ են առաջացել նաև միջազգային հարաբերությունների հարթությունում: ԱՄՆ-ում Թրամփին հակադիր քաղաքական ճամբարում որոշակի արդյունքներ են արձանագրվում Ռուսաստանի հետ Թրամփի վարչակազմի հակասությունների հրահրման ուղղությամբ, իսկ Թրամփի հակագլոբալացման դիրքորոշումը թուլացրել է ԱՄՆ նախագահի եվրոպական հենարանը:
Այսպիսով, եթե Թրամփը չկարողանա ամրապնդել դիրքերը երկրի քաղաքական դաշտում, կարող է զրկվել նաև իր իսկ վարչակազմի հենարանից և դառնալ խոցելի ամեն առումով, ինչը հարցականի տակ է դնում նախագահի իշխանության պահպանման հարցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել