Անկեղծ, բառապաշարս չի հերիքում ասել այն, ինչ մտածում եմ: Այն, ինչպես հիմա իրեն պահում է իշխանությունը, և ինչ կատարվում է Ազատության հրապարակում, ԱՂԵՏ Է: Երբ քանդում են պատմամշակութաին արժեք Փակ շուկան, ոստիկանը, որը հարգանք է պահանջում, ՉԿԱ! և շատ ու շատ նման դեպքերում, երբ պետք է: Հիմա նախագահական ընտրություններում ընտրողների ձայների առնվազն 40 տոկոսը հավաքած նախագահի թեկնածուին, որը հացադուլի մեջ է, թողնում են բաց երկնքի տակ, քանզի ասֆալտը պատմամշակութային արժեք է: Հա՞: Ի՞նչ հարգանք, ի՞նչ ձայն ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել