Պարզվում է՝ աչքը լիզելը նոր խենթություն է, որը տարածված է երիտասարդ սերնդի շարքերում։ Ինչպես հաղորդում են մի շարք աղբյուրներ, այս թրենդը առավել տարածված է Ճապոնիայում։ Չնայած որ շատ երիտասարդներ կարծում են, որ սա հաճույք ստանալու նոր մեթոդ է, իրականում սա չափազանց վտանգավոր և անիմաստ գործողություն է։

Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ Ճապոնիայում աշխատող լրագրող/թարգմանիչ Մարկ Շչրեիբերը հետաքննեց այս երևույթը և պարզեց, որ այն ամբողջովին անհեթեթություն է, երիտասարդները չդադարեցին փորձարկումներ անել և միմյանց աչքերը լիզել։

Այդպիսի մի օրինակ են նաև ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում բնակվող Թինա Բոնիլլան և նրա ընկերը՝ Ռոմիլդո Չավեզը։ Այս նոր թրենդի մասին կարդալուց հետո երիտասարդ զույգը որոշում է փորձել այն՝ ավելացնելով մի փոքր նրբություն։ Չավեզը ընկերուհու աչքը լիզելուց առաջ ուտում է աշխարհի ամենակծու պղպեղներից մեկը՝ «Նյու Մեքսիկոյի կարիճ» անվանմամբ։ Բնականաբար, դա իր ազդեցությունը թողնում է սիրախաղի վրա, և Բոնիլլային տեղափոխում են հիվանդանոց։ Եթե նույնիսկ չլիներ պղպեղը, կնոջը կտեղափոխեին հիվանդանոց, քանի որ բերանի միկրոբները չափազանց վտանգավոր են աչքի համար և կարող են նույնիսկ կուրություն առաջացնել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել