Картинки по запросу ԿԲԿԲ-ի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության շրջանակներում այս տարի հերթական անգամ 0,25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասնելով 6 տոկոսի շեմին:

Սա փաստացի սահմանված ամենացածր տոկոսադրույքն է վերջին վեց տարիների ընթացքում: Հիշեցնենք, որ մինչ 2015 թվականի օգոստոսը վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում էր 10,5 տոկոս:

Այս գործընթացը իրականացվում է տնտեսական ակտիվությունը բարձրացնելու և գնաճը կարգավորելու համար:

Իհարկե, հասկանալի է, որ բանկերի կողմից տնտեսվարողներին տրամադրվող վարկերը չեն կարող նվազեցվել այնքանով, որքանով իրենք ստանում են ԿԲ-ից, քանի որ բանկերի ֆինանսական միջոցները չեն ձևավորվում միայն մեկ աղբյուրով, սակայն վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը իր ազդեցությունը միանշանակ թողնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել